Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հայտարարություններին.
«Հայաստանում արդեն երկրորդ օրն է, ինչ հայհոյում են Նիկոլի կուսակցության պատգամավորին, որն առաջարկել է մոռանալ, թե ով է սկսել պատերազմը, ում պատմական հայրենիքն է Արցախը և ուշադրություն դարձնել ապագային՝ չմոռանալով հայտարարել տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրս բերման և թուրք-ադերբեջանական տանդեմի հետ խաղաղ համագոյակցության հեռանկարի մասին: Դատելով հայհոյանքների ծավալից՝ բոլորը վրդովված են, սակայն ինչի՞ց: Քայլող տիկինը ոչ մի նոր բան չի ասել. դա Նիկոլի քաղաքական գիծն է, որը նա սկսել է 2.5 տարի առաջ՝ թշնամուց կրթված և կառուցողական գործընկերոջ կերպար ստեղծելով, իսկ պետությունն ու բանակը կերտած գեներալներից՝ հանցագործների և թալանիչների: Վերանայեք փոխխոսնակ Լենա Նազարյանի հարցազրույցը, որում նա պնդում է, որ կորսվածին վերադառնալու փոխարեն պետք է ապրել խաղաղության մեջ: Իսկ թե ում հետ, նիկոլական պացիֆիստները չեն մասնավորեցնում՝ մտքում պահելով Թուրքիան և Ադրբեջանը:
Մենք չենք նկատել, սակայն Արցախի կործանման սկիզբը դարձել է հենց խաղաղասիրության միակողմանի քարոզչությունը, որը սկզբից ևեթ եղել է նիկոլա-սորոսական իշխանության գաղափարախոսության հիմքը: Կրկնվում եմ՝ սկզբից ևեթ. մինչ թշնամին ռմբակոծում էր Տավուշը, տիկին Էրատոն, ծաղկեփունջը ձեռքին, խաղաղասիրություն էր քարոզում, որը հանգեցրեց 5000 զոհերի: Մինչ թշնամին զինվում էր «բայրաքթարներով», Նիկոլի կինը խոսում էր փամփուշտներից զարդ պատրաստելու մասին, Նիկոլը գնում էր Սու-30 կործանիչները՝ չմտածելով դրանց համար սպառազինման մասին, ինչպես նաև հնացած և չկրակող «ՕՍԱ-ԱԿ»-ները: Մինչ Ալիևը հայտարարում էր Սևանը և Երևանը գրավելու մասին, Նիկոլը շարունակում էր դատել Առաջին արցախյան պատերազմի հերոսներին՝ ալիևյան զառանցանքն անպատասխան թողնելով: Քանի դեռ թշնամին Սյունիքի ճանապարհներին տեղակայում է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակները, նիկոլականները վստահեցնում են մարդկանց, որ Շուշին հայկական չէ, իսկ Շուռնուխը ժամանակին գրավել են հենց սյունեցիները: Մինչ Թուրքիան վաճառում է հայկական եկեղեցիները, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ դա չի համապատասխանում երկխոսության մթնոլորտի բարելավմանը: Եվ չեն պարզաբանում, թե ով է պատրաստվում հաստատել այդ երկխոսությունը:
Մենք հասել ենք նրան, որ սոցապահովման նախարարի աթոռին նստած վաշխառուն առանց ամաչելու Ազգային ժողովի ամբիոնից ծաղրում է առանց տանիքի մնացած արցախցիներին՝ հայտարարելով, որ «հետպատերազմական Արցախում չկա որևէ սոցիալական և հումանիտար խնդիր»: Նիկոլականների խնդիրները լուծված են, քանի դեռ նրանք իշխանության գլխին են: Քչերը գիտեն, թե Իլհամի և Նիկոլի բանավոր պայմանավորվածությունների համաձայն՝ փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը: Դա թշնամու հետ խաղաղություն հաստատելու նույն քաղաքականության շարունակությունն է՝ նրան հանձնելով մեր հաղթանակի բոլոր տարրերը, անառակելիորեն կատարելով նրա բոլոր պահանջները: Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է թուրք-ադրբեջանական գործակալների ավազակախմբին, որն ամեն րոպե ոտնահարում է պետական և ազգային շահերը: Եվ միայն մեզանից է կախված՝ որքան թույլ կտանք նրանց հարմարավետ ապրել, առանց խնդիրների»: